ԳլխավորԼուր

Հիշատակի միջոցառում՝ ՀՊՏՀ-ում

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները միջոցառմամբ հարգանքի տուրք են մատուցել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Միջոցառման կազմակերպիչը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ-ում արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանն էր։ Մասնակցում էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը, ամբիոնի դասախոսները, աշխատակիցները:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ավագ հրահանգիչներ Գուրգեն Մարտիրոսյանը և Նարինե Հովհաննիսյանը, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը, «Ուրարտու» համալսարանի դասախոս, հոգեբան Հասմիկ Կիրակոսյանը, «Կենտրոն» բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Հայրապետյանը, որոնք ելույթ ունեցան և պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here