ԳլխավորԼուր

Էսսեների մրցույթ՝ ՀՊՏՀ-ում

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած». ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյին վերագրվող վեց բառանոց պատմվածքից ներշնչված՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները էսսեներ կամ պատմվածքներ են գրել, որոնց հիմքում կոշիկը վաճառելու միտքն է:

Լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը կառավարման, ֆինանսական և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների 1-ին կուրսերում (ընդհանուր թվով՝ 5 կուրս) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի դասաժամերին հայտարարել է «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած» թեմայով էսսեների մրցույթ: Ընդ որում, ուսանողներն այն գրել են դասի ընթացքում, ընդամենը 30 րոպեում: 130 աշխատանքներից դասախոսն ընտրել է 22-ը, որոնք հրապարակվել են ՀՊՏՀ նորաբաց բլոգում: Այնուհետև, հաղթողներն ընտրվել են 2 սկզբունքով (50/50)՝ բլոգում ամենաշատ հայատառ ու գեղեցիկ մեկնաբանված և պրոֆեսիոնալ ժյուրիի հավանությանն արժանացած:

1-ին տեղը զբաղեցրել է կառավարման ֆակուլտետից Մանե Խաչատրյանը։ Նրա ստեղծագործությունը կարող եք կարդալ այստեղ։

 

Comment here