ԳլխավորԼուրԿրթություն

Հայտնի են առաջին կիսամյակի ՀՊՏՀ-ի կրթաթոշակակիրները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորատը քննարկել և հաստատել է համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների հավակնող թեկնածուների հարցը, տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համալսարանի բոլոր 6 ֆակուլտետների դեկանները, համաձայն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի, ներկայացրել են իրենց ֆակուլտետներում անվանական կրթաթոշակի հավակնող թեկնածուների անունները: Ներկայացված ցանկը ռեկտորատը հաստատել է:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տեղեկացմամբ, կրթաթոշակի են արժանացել.

Գևորգ Բաղդասարի Բաղդասարյան (անվճար)՝   կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող, «Զաքարե Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:

Անահիտ Ջահանի Իսրայելյան (անվճար)՝  ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող, «Հովհաննես Թումանյանի անվան» կրթաթոշակ:

Նարինե Բագրատի Պետրոսյան (անվճար)՝   տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Միքայել Քոթանյանի անվան» կրթաթոշակ:

Սյուզաննա Գագիկի Գաբրիելյան (անվճար)՝  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Վլադիմիր  Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:

Մարիաննա Վարդանի Դանիելյան (անվճար)՝  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Անուշավան Արզումանյանի անվան» կրթաթոշակ:

Հայկ Լևոնի Քալանթարյան (անվճար)՝  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Կարպիս Կարագյանի անվան» կրթաթոշակ:

Ուսանողական խորհրդի կողմից սահմանված կրթաթոշակ’

Ալինա Ալբերտի Արուշանյան (անվճար)’ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող:

Հավելենք, որ տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 660 ուսանող ստացել է ուսման վարձի զեղչ:

Comment here