Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ  է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ  է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին, փոխանցել է 21 մլն 500 հազար դրամ։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է Արցախի Հանրապետությունից տարհանված 75 մարդ։

 

Comment here