ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ում բացվել է Դիզայնի ֆակուլտետի նախագծերի ցուցահանդեսը

Ուսանողական նախագծերի ցուցահանդես ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) բացվել է Դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպած ուսանողական նախագծերի ցուցահանդեսը: Այն ընդգրկում է 2020-2023թթ. ինտերիերի և էքստերիերի, արդյունաբերական դիզայնի կրթական ծրագրերին վերաբերվող ուսանողական աշխատանքները, ինչպես նաև նախագծերին կից մանրակերտները:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը.

«Ցուցահանդեսները Դիզայնի ֆակուլտետում արդեն ավանդական բնույթ ունեն, և այսօր ներկայացված են ուսանողների կուրսային նախագծերը՝ կից մանրակերտներով: Սա այն միտումն է, որը մեր ժամանակներում ստիպում է լինել որակապես ավելի բարձր, ավելի լավը: Ցուցահանդեսին ներկայացված նախագծերում արտահայտվում են ֆակուլտետում առկա ողջ առարկայական ծրագրերի բովանդակությունը: Նման մոտեցումը համարում ենք սկզբունքային. ցանկացած դասընթացի յուրացման արդյունքը պետք է ծառայի և արտահայտվի քննական նախագծերում: Սրտանց շնորհավորում եմ ուսանողներին, ինչպես նաև դասախոսական անձնակազմին»,- նշեց նա:

Ելույթով հանդես եկավ նաև Դիզայնի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը.

«Բոլորը գիտեն, ինչպես Դիզայնի ամբիոնում, այնպես էլ ֆակուլտետում շատ է կարևորվում յուրացվող դասընթացները ներկայացնել նաև գործնական տարբերակով, այսպես ստուգվում են ուսանողների գիտելիքները և մրցակցային են դառնում թեմաները, որոնք ուղարկվում են ամենատարբեր մրցույթներին: Շնորհավորում եմ բոլորին ուսանողներին և դասախոսներին, և կարծում եմ, որ ցուցահանդեսը ստացված է»,-եզրափակեց նա:

Ուսանողական նախագծերի ցուցահանդես ՃՇՀԱՀ-ում
Ուսանողական նախագծերի ցուցահանդես ՃՇՀԱՀ-ում