ԳլխավորԼուր

Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է․ այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում: