ԳլխավորԼուր

Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրվում են հայ մեծերի ժամացույցները. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

«Հիշողության սլաքներ» ցուցադրությունը. հայ մեծերի ժամացույցները

Մայիսի 30-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հիշողության սլաքներ» ցուցադրությունը։

Ցուցադրությունում առաջին անգամ ներկայացված են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:

Նախագծի հովանավորն է ժամացույցների «AWI International» հայկական ընկերությունը: Ցուցադրությունն իրականացվել է միջթանգարանային համագործակցության արդյունքում․ գործընկերներ՝ Մ․ Սարյանի տուն-թանգարան, Հ․ Թումանյանի թանգարան, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարան, Ա․ Իսահակյանի տուն-թանգարան, Ա․ Խաչատրյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 30-ը։

Հասցեն՝ Երևան, Արամի 1, Գրականության և արվեստի թանգարան։