Լուր

Սպիտակի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ

Այսօր ժամը 00:12-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3․0 մագնիտուդով օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։