ԳլխավորԼուր

«Զեյթուն»-ի սան Սոնա Սողոմոնյանը 2-րդ տեղն է գրավել նկարչական մրցույթում

Սոնա Սողոմոնյանը իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» կտավով

Մարտի 28-ին Հայաստանի նկարիչների միությունը և «Պալետ» արտ-ստուդիան կազմակերպել էին «Ստեղծագործի’ր» խորագրով նկարչական մրցույթ-փառատոնը։

Փառատոնին երիտասարդ նկարիչները ներկայացրեցին հետաքրքիր, յուրօրինակ ու թեմատիկ աշխատանքներ, որոնք տարբերվում էին իրենց ոճային առանձնահատկությամբ և յուրօրինակ գունապնակով։

Մասնակցում էին նաև Երևանի «Զեյթուն» մշակութային կենտրոնի նկարչության խմբակի սաները։ Նրանցից Սոնա Սողոմոնյանը իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» կտավով գրավեց 2-րդ տեղը, իսկ խմբակի մյուս սաները արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների։

Նկարչական խմբակի ղեկավար Հռիփսիմե Ղազարյանը վստահ է՝ տաղանդաշատ  երեխաները մեր ապագա մշակույթի լավագույն օրինակներից են դառնալու։