ԱրվեստԳլխավոր

Նկարիչ Հակոբ Հակոբյանի վերջին պատգամը

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի (24.05.1923-08.03.2013) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա վերջին գրությունը, որ ընտանիքը 2015-ին տրամադրել է «Ազգ»-ին, եւ մի քանի կտավ։

***

Եթե մի բան կա, որ ես ամբողջ հոգիով կը փափագեի ունենալ` մի պետություն, որ աշխարհի ամբողջ հայության համար դառնար մի մագնիս. մի ձգողական ուժ. ամբողջ հայության համար մի ուժ, որ դեպի հայրենիք ձգեր դարերի ընթացքին կուտակված այն ուժը, եռանդը, միտքը, երազը: Իր շուրջը հավաքեր հայրենի հողի վրա. այն ատեն մենք պիտի ունենայինք գեղեցիկ, առողջ, ուժեղ եւ ուրախ երկիր մը` մեր հայրենիքը, ուր ոչ միայն հայերը երջանիկ պիտի ապրեին, այլ օտարներն ալ պիտի ձգտեին դեպի մեր գեղեցիկ երկիրը` ուրախանալու, սորվելու եւ օգտվելու:

Մշակույթի բարձրագույն արտահայտությունը պետությունն է: Մշակույթը միշտ ազգային է… Յուրաքանչյուր մարդու ներսում առկա «պետը» իր եսի գերադրական աստիճանն է: Լինել «պետ» իր անձի, ընտանիքի, սերունդի, իր զբաղմունքի, ստեղծագործության, պահվածքի… Լինել պիտանի… Եւ բոլոր «ես-պետեր»-ի հանրագումարը վիթխարի ուժ էՙ հայրենիքի, ազգայինի, տեսակի պաշտպանությունը…

Comments (1)

  1. […] պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» […]

Comment here