ԳլխավորԽճանկար

Նկարիչների միջազգային օրն է

Նկարչի արվեստանոց

Դեկտեմբերի 8-ին նշվում է Նկարիչների միջազգային օրը, որը հաստատվել է 2007թ․՝ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից։

Նկարչի մասնագիտությունը հազարավոր տարեկան է, դեռեւս հին մարդիկ ստեղծել են ժայռապատկեր գեղանկարներ։ Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Համարվում էր, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են համարվել սրբապատկերները, որմնանկարները եւ խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը։

«Յուրաքանչյուր երեխա նկարիչ է, դժվարությունը  նկարիչ մնալն է՝ դուրս գալով մանկական տարիքից»,-ասել է Պաբլո Պիկասոն։