ԳլխավորԼուր

Մեկնարկում է դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը

ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։ Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 17-24-ն ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։

Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումն իրականացվում է առաջին անգամ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։

Ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի 05-Ն հրամանով։

Ո՞ր դեպքում է կատարվում տնօրենի գործուղում

Համաձայն կարգի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձը գործուղման միջոցով կարող է նշանակվել դպրոցի տնօրեն այն հաստատություններում, որտեղ․

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:

Ինչպե՞ս գործուղվել

Գործուղման ցանկություն ունեցող տնօրենի հավակնորդը, որն ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պետք է կատարի համապատասխան նշում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում՝ ներկայացնելով իր համաձայնությունը նախընտրելի մարզ (Երևան քաղաք) գործուղվելու մասին։

Քայլերի հաջորդականություն

Գործուղման հայտ ներկայցնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․

  • 2026 թվականի հունիսի 17-24-ը https://exams.emis.am/ հարթակի Դպրոցի տնօրենների հավաստագրման համակարգում նշում կատարել համապատասխան մարզ գործուղվելու վերաբերյալ բաժնում
  • ներբեռնել վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից
  • ներբեռնել բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (սքանավորված) տարբերակը
  • ներբեռնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ (հավաստագրի) տեսաներածված (սքանավորված) տարբերակը։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները:

Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews