ԳլխավորԼուր

Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն

Բժիշկը ստուգում է երեխային

Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղարկեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սեզոնային գրիպի հետ կապված իրավիճակին։

Նրա խոսքով՝ դպրոցներում բացակայությունների թիվը չի գերազանցում 2 տոկոսը։ Նախարարությունն ունի գործողությունների հստակ պլան, եթե այդ թիվն ավելանա։

Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի։

Ավանեսյանի խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստվելն է։