ԱրվեստԳլխավորԼուր

«Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի». ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:

Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման շրջանակում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.), դարձերեսին՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից

Նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերից