ԳլխավորԼուր

«Շրջափակման ձայնը». ԵԹԿՊԻ-ում բացվել է արցախյան լուսանկարների ցուցահանդես

Արցախցի լուսանկարիչների լուսանկարների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացվեց «Շրջափակման ձայնը» խորագրով՝ Արցախում արված լուսանկարների ցուցահանդեսը։

Ներկայացված են Արմեն Գաբրիելյանի, Դավիթ Ղահրամանյանի, Դիանա Հակոբյանի, Անի Բալայանի, Էդգար Քամալյանի, Մարգարիտա Պետրոսյանի աշխատանքները։

Միջոցառմանը ներկա էին Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը, ԵԹԿՊԻ պրոֆեսորադասախոսական կազմը՝ բուհի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ, մշակույթի ու արվեստի գործիչներ, ուսանողներ։ Ցուցահանդեսին ներկայացված էին թվով 30 լուսանկարներ շրջափակված Արցախից։

Ցուցահանդեսը կազմակերպել են ԵԹԿՊԻ Ուսանողական, գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանն ու մի խումբ ուսանողներ։ Այն կգործի մայիսի 16-18-ը։

Հավելենք, որ ադրբեջանցիները Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքի հատվածում փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ին։

ՄԱՐՏԻՆԱ ԳՅՈւԼՆԱԶԱՐՅԱՆ