ԳլխավորԼուր

«Շրջափակման ձայնը». լուսանկարների ցուցահանդես՝ Երիտասարդական թատրոնում

«Շրջափակման ձայնը». լուսանկարների ցուցահանդես

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ մայիսի 16-ին` ժամը 12:00-ին, Երիտասարդական թատրոնի ճեմասրահում կբացվի Արցախում բնակվող լուսանկարիչների լուսանկարների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։ Շրջափակումը նույնպես ձայն ունի, որը լսելի է լուսանկարչական արվեստի միջոցով հավերժացված գործերում»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Լուսանկարների ցուցահանդեսը եռալեզու է։

Բացման արարողությունն ուղեկցվելու է գեղարվեստական կատարումներով։ Ցուցահանդեսը կգործի մայիսի 16-18-ը։

Հասցե` ք. Երևան, Ամիրյան 26, ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական թատրոն, հեռ.` 093 795140, էլ. հասցե` ysitcssc22@gmail.com։