ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի պետական մարմինները ձեռնարկում են հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

***

ժ. 15.48-Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք, մայրուղին բացվել է: