ԳլխավորԼուր

Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է: