ԳլխավորԼուր

Արցախում վաղը դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործի

Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26 (շաբաթ օրը), տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների:

Լուսանկարը՝ ԱրՊՀ-ի