ԳլխավորԼուր

Անվճար դասընթացներ և աշխատանքի առաջարկ` արցախցիների համար

Ավտոմեքենաների հոսքը Ստեփանակերտից շարժվում է Հայաստան

Usanogh.am-ը հավաքագրել է անվճար կրթական ծրագրեր, դասապատրաստում մատուցող ուսումնական կենտրոնների, տարբեր կազմակերպությունների, ընկերությունների տվյալներ, որոնք պատրաստ են աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, իսկ որոշները նաև` ապահովել աշխատանքով:

«Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում և պրակտիկա դեղագիտության կամ դեղագործության ոլորտի մասնագետների համար:

«Անվիռա տուրը» պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում և թրեյնինգներ` տուրիզմի ոլորտում: Ուսուցումից հետո հնարավոր կլինի աշխատանքի անցնել կազմակերպությունում:

«Root Media»-ն պատրաստ է անվճար մարքետինգային դասընթացներ իրականացնել արցախցիների համար: Մեծ մասը կարող են նաև իրենց մոտ աշխատանք գտնել:

«Մալիմա» դասապատրաստման և զարգացման կենտրոնը պատրաստ է արցախցիներին ապահովել աշխատանքով, իսկ երեխաների համար կազմակերպել անվճար և խորացված ուսուցում:

«Սաղմոս Կերամիկա»-ն պատրաստ է արցախցիների համար կազմակերպել կավագործության և բիզնես հմտության դասընթացներ: «H2O»-ի թիմն էլ կազմակերպում է մատնահարդարման բազային անվճար դասընթացներ Արցախից տեղափոխված կանանց համար: Դասընթացն ավարտածները կապահովվեն աշխատանքով:

«Ssb academy»-ն էլ հայտնում է, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորություն կունենան անվճար ուսումնասիրելու բիզնես հմտություններ: «Մաթեմիկ ՀԿ»-ն էլ վերջին մի քանի տարում զբաղվում է Արցախի երեխաների համար անվճար դասընթացների կազմակերպմամբ:

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։