ԳլխավորԼուր

Հրշեջ մեքենաները ջուր են բաժանում Ստեփանակերտի բնակիչներին

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, տեղեկացնում են ԱԻ պետական ծառայությունից։

Հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին:

Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը:

Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաքում վերջին օրերին ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան։ Պատասխանատուների փոխանցմամբ՝ պատճառը երաշտային եղանակի պատճառով ջրամբարների թերլցվածությունն է։

Թեժ գիծ՝ 911, 23-01

 

Comment here