ԳլխավորԼուր

ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք միջոցառումներ Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար

Արցախից տեղահանվածները Գորիսում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը, այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար, նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։

Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ, իսկ Արցախի խմբավարները, որոնք կուզենան աշխատել «Արմաթ»-ի մարզերի՝ խմբավարի թափուր հաստիք ունեցող աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով՝ անմիջապես կապահովվեն աշխատանքով։

Մեր հայրենակիցներին դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել https://armath.am/hy/donate էլեկտրոնային հասցեով և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը։

Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային և մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավար Սեդրակ Վարդանյանի (+374 98 40 65 01) կամ Մայա Շահումյանի (+ ) հետ։ 

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցել սննդի, դեղամիջոցների պաշարով և կեցության վայրով մեր հայրենակիցներին ապահովելու համար, կարող են կապ հաստատել +374 11 548881 հեռախոսահամարով կամ այցելել Ոսկերիչների 1 հասցեով։