Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Պայթյուններ՝ Ստեփանակերտում

Քիչ առաջ երկու պայթյուն է որոտացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, տեղեկացնում է  Sputnik Արմենիան։

Առաջին պայթյունից հետո միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այդ պահին արդեն որոտացել է նաև երկրորդ պայթյունը։

Դրանց հաջորդել են նաև մի քանի այլ պայթյուններ։

Տեղեկացնենք, որ ժամեր առաջ Ադրբեջանի զինուժը հրետակոծել էր Ստեփանակերտը, վիրավորվել էր 10 մարդ։

Comment here