ԳլխավորԼուր

Ադրբեջանի 6-7 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում ու Արցախում

Երկրաշարժ, սեյսմոգրաֆ

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։