ԳլխավորԼուր

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի դպրոցների մեծ մասը կբացի դռները

Ռուսաստանի դպրոցների մեծ մասը կբացվեն սեպտեմբերի 1-ին, առաջին հերթին, սակայն,  հաշվի առնելով ուսումնական գործընթացի մասնակիցների անվտանգությունը։ Ըստ tvzvezda.ru-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։

Նա մանրամասնել է, որ եթե որեւէ բնակավայրում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված իրավիճակը թույլ չտա ժամանակին բացել դպրոցները, առաջնահերթությունը կտրվի աշակերտների եւ ուսուցիչների առողջությանը։

Կրավցովը տեղեկացրել է, որ ուսումնական տարվա սկզբից մինչեւ սեպտեմբերի 14-ը դպրոցներում բուժաշխատողների հերթապահություն կսահմանվի։

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ ՌԴ բուհերի մի մասը կվերսկսի աշխատանքը սեպտեմբերի 14-ին՝ հավելելով, որ կախված իրավիճակից՝ բուհը կարող է տեղափոխել ուսումնական տարվա մեկնարկը 2 ամսով։

Ի դեպ, ՌԴ-ում գործում է մասնավոր եւ պետական ավելի քան 40 հազար դպրոց եւ 741 բուհ (2018 թ. տվյալներով)։

Comment here