ԳլխավորԼուրԿրթություն

Առաջին դասարանցիները հաստատ պետք է դպրոց հաճախեն. ԿԳՄՍ նախարար

Առաջին դասարանցիները (2014 թ. ծնվածները) սեպտեմբերի 1-ին հաստատ պետք է դպրոց հաճախեն, քանի որ չնայած հեռավար կրթության հաջողություններին, այն թերություններ ունի, իսկ առաջին դասարանցիների դեպքում առավել կարեւոր է սոցիալական միջավայրին ինտեգրվելը։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով տուրք չտալ չիպավորման, 5G-ի վերաբերյալ եւ այլ ապատեղեկատվությունների։

Նա նաեւ կոչ արեց ծնողներին՝ ամառվա ընթացքում զարգացնել դպրոցական երեխաների ընթերցանությունը։

Comment here