ԳլխավորԼուր

Այսօր առաջին դասարանցիները դպրոց կգնան

Այսօր ՀՀ-ում մեկնարկում է ուսումնական տարին առաջին դասարանցիների համար, որոնց թիվը, սեպտեմբերի 1-ի դրությամբ, 36161 է։ Նրանցից 26431-ը գրանցվել է հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:

Առաջին դասարանցիներ պետք է դպրոց հաճախեն մեկ անձի ուղեկցությամբ:

Մյուս դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 15-ից։ Նույն օրը կսկսվի ուսումնական տարին նաեւ բուհերի բակալավրիատի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողների համար։

Աշակերտները պետք է դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվեն, կրեն դիմակներ, դասասենյակներում պետք է պահպանվի 1.5 մետր սոցալական հեռավորությունը։ Երեխաները գրատախտակի մոտ չեն գնալու, հարցերին պատասխանելու են տեղից։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց։

Comment here