ԳլխավորԼուր

ՇՊՀ ուսխորհուրդն ակնկալում է ուսանողական վարձավճարների փոխհատուցում

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ»։

Comment here