ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հարցում է կազմակերպել

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հարցում է կազմակերպել ՈւԽ գործունեության վերաբերյալ։

«ԵՊՀ ուսանողական խորհուրդը մշակում է 2022 — 2024 թթ. գործունեության ռազմավարական ծրագիրը, ինչով պայմանավորված առանձնակի կարևորվում է Ձեր մասնակցությունը սույն հարցմանը:

Ձեր կողմից ներկայացված պատասխանների միջոցով կճշգրտվեն Ուսանողական խորհրդի առաջիկա ռազմավարական ուղղությունները՝ առկա կարիքները լավագույնս գնահատելու և դրանց արձագանքելու նպատակով:

Հարցումն անանուն է, ուստի խնդրում ենք հնարավորինս անկեղծ պատասխանել հարցերին:

Նախապես շնորհակալ ենք ժամանակ տրամադրելու և հարցմանը մասնակցելու համար:

Վերջնաժամկետը՝ հունվարի 16»,-հայտնում են ուսխորհրդից։