ԵՊՀ-ում մեկնարկել է ՄՄՈւՀ-ների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն առցանց ներկայացնելու գործընթացը։
ՄՄՈՒՀ-ի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) շրջանավարտների 2021-2022 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են հունիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, առցանց տարբերակով:
Դիմորդներն իրենց դիմում-հայտերը կարող են ուղարկել eduorg@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թ․մայիսի 27-ի N856-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «Գերազանց» և/կամ «Լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)՝
• դիպլոմը և դիպլոմի միջուկը (միջուկը սքանավորվում է երկու կողմից),
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:
Կից ներկայացնում ենք ԵՊՀ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և տեղերի ցանկը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-33-70-69 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ից մինչև 16:00-ն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։