ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրաժարվում է մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին մասնակցելուց՝ այն որակելով ապօրինի:

«ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման (այսուհետ՝ նաև որոշում) և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչպես նաև որոշմամբ սահմանված գործընթացի հակաօրինականությունը՝ պայմանավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործող անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայությամբ,  հրաժարվում է մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին»,-նշված է հայտարարության մեջ։

Comment here