Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ կամավորական դասակը մեկնեց Արցախ

ԵՊՀ, կամավորական դասակ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են:

Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով Երևանի պետական համալսարանում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

Կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ որպես օգնություն վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

Կամավորական դասակի լուսանկարներն այստեղ:

Comment here