ԳլխավորԼուր

ԵՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքականը «Ֆուտզալի գավաթ» առաջնությունում գրավեց երկրորդ տեղը

Ֆուտզալի եզրափակիչ փուլը ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում կայացավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի` ֆուտզալի եզրափակիչ փուլը: ԵՊՀ տղաների հավաքական թիմը մրցեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ՇՊՀ) տղաների թիմի դեմ և զբաղեցրեց մրցանակային երկրորդ տեղը, հայտնում են Մայր բուհից:

«Ֆուտզալի գավաթ» առաջնությունում ՇՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքական թիմը զբաղեցրեց առաջին տեղը, ԵՊՀ թիմը՝ երկրորդ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը՝ երրորդ տեղը:

ԵՊՀ աղջիկների՝ վոլեյբոլի հավաքական թիմը հաղթել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմին և անցել եզրափակիչ փուլ, որտեղ էլ առաջին տեղի համար թիմը կպայքարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների՝ վոլեյբոլի թիմի դեմ:

Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը մեկնարկել են այս տարվա գարնանը և անցկացվում են ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ:

ԵՊՀ-ի ֆուտզալի հավաքականը
ԵՊՀ-ի ֆուտզալի հավաքականը