ԳլխավորԼուր

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում հուշանվերների խանութ կբացվի

ԵՊՀ

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերին և ԵՊՀ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ առաջարկությունն ու ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե հայտի ներկայացմանը։

Առաջարկության նպատակը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում հուշանվերների խանութի ստեղծումն է։

Հնչած հարցերից ու քննարկումներից հետո Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, ապա հավանություն տվեց նաև առաջարկվող կառուցվածքային փոփոխություններին ու 2025 թ. ԵՊՀ կառուցվածքին ու հաստիքացուցակին։

Առաջարկված փոփոխություններով ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ։