ԵՊՀ գիտխորհրդի նիստին ձևավորված հաշվիչ հանձնաժողովի անդամ Դավիթ Պետրոսյանը հրապարակել է փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համալսարանական անդամներ ընտրվեցին՝
• Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարուժան Աթաբեկյանը,
• Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մխիթար Գաբրիելյանը,
• Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը,
• Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Փոլադյանը,
• Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։