Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել Մանկական գրքի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն այս տարի նշում է գործունեության 5-ամյակը։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ։
Մանկական գրքի փառատոնն 5 տարի շարունակ փոքրիկների և համար դառնում է գրքի, հեքիաթի ու ստեղծարարության իսկական տոն։ Այն իր շուրջն է համախմբում փոքրիկ ընթերցողներին, հրատարակիչներին, գրողներին և արվեստասերներին՝ նպաստելով մանկապատանեկան գրականության զարգացմանն ու ընթերցանության խրախուսմանը ։
Այս տարվա հոբելյանական փառատոնին մասնակցում են ոլորտի առաջատար հրատարակչություններն ու կրթամշակութային կազմակերպությունները:
Փառատոնի եռօրյա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews












