ԳլխավորԼուր

Մեկնարկում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի ստեղծագործական մրցույթը 

Մեկնարկում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի ստեղծագործական մրցույթը։

Մրցանակը տրվում է հետևյալ անվանակարգերում․

«Պոեզիա» — մեկ մրցանակ

«Արձակ» — մեկ մրցանակ

Կարող են մասնակցել այն հեղինակները, որոնք Գրքի երևանյան փառատոնի մրցույթի նույն անվանակարգում նախկինում մրցանակ չեն ստացել։

Հաղթողները կստանան դրամական պարգև 250 000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտերի ներկայացման մեկնարկ՝ 2021 թ․ հունիսի 10

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021 թ․ հունիսի 30

Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն Գրքի երևանյան չորրորդ փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին։

Մրցույթին պետք է ներկայացնել․

«Արձակ» անվանակարգում՝ 2 ավարտուն պատմվածք կամ 20 էջանոց հատված վեպից

«Պոեզիա» անվանակարգում՝ 10 բանաստեղծություն

Անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրքով հրատարակված չլինեն:

Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպչական թիմը հարկ եղած դեպքում կարող է դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․

կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․

Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ

Գուրգեն Խանջյան — արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Ալվարդ Սեմիրջյան — գրականագետ

Հասմիկ Խեչիկյան — գրականագետ

Քրիստինե Հովհաննիսյան — գրականագետ

Ստեղծագործությունները պետք է ուղարկել PDF ձևաչափով evnbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

Comment here