ԳլխավորԼուր

Նկարների և քանդակների մրցույթ հաշմանդամների համար

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել հետևյալ հղմամբ՝ wac-net@hotmail.co.jp:

Հայտերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Հաղթած գործերը ներկայացվելու են Ճապոնիայում 2023 թ. նախատեսվող ցուցահանդեսին: