ԳլխավորԼուր

Ձեռագիր նամակ գրելու մրցույթ՝ 9-րդ և 10-րդ դասարանցիների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ՀայՓոստ»-ի հետ համատեղ իրականացնում է ձեռագիր նամակ գրելու մրցույթ Փոստի միջազգային օրվա շրջանակում:

Մրցույթն անցկացվում է 9-րդ և 10-րդ դասարանցիների համար, և նպատակն է դպրոցահասակների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, նպաստել համայնքներում մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանությանը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորմանը, ճանաչելիության բարձրացմանը, ավանդույթների փոխանցմանը: Մրցութային փուլը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, կավարտվի հոկտեմբերի 25-ին:

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմաների շրջանակում՝ ըստ աշակերտի նախընտրության

1.նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ` եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),

2.ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն` երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեuեր և այլն),

3.իմ ընտանիքի ավանդույթը:

Մրցույթի վերջնարդյունքները կամփոփվեն նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից:

Comment here