Ֆրանկոֆոնիայի օրերին 2021 թվականի ֆրանսիական «Dis-moi dix mots» մրցույթի հաղթող Մանե Առաքելյանը երկու շաբաթ անցկացրեց Ֆրանսիայում ՝ ֆրանսերենի իմացությունը բարելավելու նպատակով, տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:
Թրեյնինգներն ու ուղեւորությունը, որը ֆինանսավորել է Ֆրանսիայի դեսպանատունը, թույլ են տվել Մանեին բարելավել ֆրանսերենի իմացությունը եւ բացահայտել Փարիզը:
— Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր եկել Ֆրանսիայում:
— Հատկապես դուր եկավ ուսուցումը։ Ես տեսել եմ, որ կրթության մակարդակը Ֆրանսիայում շատ բարձր է, եւ բոլոր ուսուցիչները բացատրում են շատ պարզ եւ հասկանալի:
— Ի՞նչն է ձեզ ամենից շատ զարմացրել:
— Շատ բնորոշումներ եմ լսել ֆրանսիացիների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Շատ զարմացա, տեսնելով, որ բոլոր ֆրանսիացիները շատ գեղեցիկ, ժպտացող եւ քաղաքավարի են:
— Իսկ ի՞նչ եք սովորել ուղեւորության ժամանակ:
— Ֆրանսիայում գտնվելով ՝ ես առաջին անգամ բոլորովին մենակ էի այլ երկրում։ Սովորեցի լինել անկախ եւ հոգ տանել ինքս իմ մասին:
Դեսպանատնից տեղեկացնում են, որ «Dis-moi dix mots»-ի հաջորդ մրցույթը կկայանա 2022 թվականի գարնանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։