ԳլխավորԼուր

#BarevlaFrance. Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է առցանց մշակութային օրերի մեկնարկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, տեղեկացնում են դեսպանատնից:

«Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:

Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:

Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստորեւ՝ դեսպան Ժոնաթան Լաքոթի տեսաուղերձը մշակութային օրերի վերաբերյալ։

Comment here