ԳլխավորԼուր

Մակրոնը երկրորդ անգամ ընտրվեց Ֆրանսիայի նախագահ

Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով BFMTV հեռուստաալիքին:

Ըստ նախնական տվյալների` Մակրոնը հավաքել է ձայների 57,6 տոկոսը, իսկ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ՝ 42,4 տոկոսը:

Ընդդիմության առաջնորդն արդեն ընդունել է պարտությունը, բայց հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրությունների համար։

Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 20: 00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին):

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել են 12 թեկնածուներ։ Երկրորդ փուլ էին անցել Մակրոնն ու Լե Պենը։

Լուսանկարը՝ «Բլումբերգ» գործակալության