ԳլխավորԼուր

Էմանուել Մակրոնը մեկնում է Լիբանան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կմեկնի Բեյրութ (Լիբանան)՝ «հանդիպելու համար բոլոր քաղաքական գործիչների հետ», տեղեկացնում է Le Figaro-ն։ Առանձնազրույցներ են նախատեսված նախագահ Միշել Աունի եւ վարչապետի հետ։

Տեղեկացնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքները վերացնելու աշխատանքներին աջակցելու համար Ֆրանսիան բուժանձնակազմեր եւ նյութական օգնություն է ուղարկել Լիբանան։

Comment here