ԳլխավորԼուր

Արցախից հումանիտար օգնություն է ուղարկվել Լիբանան

Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց #Արցախի_ժողովրդից_Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը:

Այս մասին երեկ երեկոյան գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ:

Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է»,-գրել է Արցախի նախագահը։

Հիշեցնենք, որ նախորդ օրը հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռն էր Հայաստանից մեկնել Բեյրութ։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 154 մարդ (այդ թվու՝ 13 հայ), վիրավորվել է ավելի քան 5000-ը (մոտ 300 հայ)։ Անօթեւան է դարձել մոտ 350 հազար մարդ։

Comment here