ԳլխավորԼուրՀայաստանս

Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսները Ստեփանակերտից հեռացել են ուշ գիշերը և 2:30-ի կողմերը հասել Կոռնիձոր:

Մոտ 40 ավտոբուսներով 2000 արցախցիները լքեցին իրենց հայրենի տունն ու հողը: Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխել են Գորիս՝ օգնության կենտրոն։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։