ԳլխավորԼուր

Բեյրութում պայթյունի զոհ է դարձել առնվազն 10 մարդ (տեսանյութեր)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:

Տարբեր տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել հրավառության նյութերի պահեստում կամ հրավառ նյութեր տեղափոխող նավի վրա։

Comment here