ԳլխավորԼուր

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ով Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում, տեղեկացնում է  «Արևելքը»:

Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում, նա մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի զոհ է դարձել Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաճարյանը։

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, կա 78 զոհ և ավելի քան 4000 վիրավոր:

Comment here