ԳլխավորԼուր

«Դա ինչ-որ ռումբ է եղել». Թրամփը՝ Բեյրութի պայթյունի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է ամերիկացի գեներալների հետ, եւ նրանք Բեյրութի պայթյունը հարձակում են համարում։

Այս մասին Թրամփն ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Դա արտադրական ինչ որ պայթյուն չի եղել, այլ՝ հարձակում, հաշվի առնելով պայթյունի բնույթը, ինչ-որ ռումբ է եղել»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18. 10 հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստային հատվածում, զոհերի թիվն այս պահի դրությամբ 78 է։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Comment here