Բեյրութի քաղաքային իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի 4-ի պայթյունից հետո անօթեւան է դարձել առնվազն 300 հազար մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքի բնակելի ֆոնդի վնասը կազմում է 15 միլիարդ դոլար։
Առավել մեծ վնասներ են կրել քաղաքի քրիստոնեական պատմական հատվածները՝ Էշրաֆ, Ջումեյզե, Սայֆա, Մար Միքայել, հայաբնակ Բուրջ Համուդը։
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 135-ի (Al Jazeera-ի տվյալներով՝ 137), 80 մարդ համարվում է անհետ կորած, մոտ 5 հազարը վիրավորվել է։ Գրեթե 2 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։
Սասին հրապարակում վրանային ճամբար է բացվել, որտեղ անվճար տաք ուտելիք, ջուր եւ առաջին անհրաժեշտության պարագաներ են բաժանում տուժածներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։