ԳլխավորԼուր

«Պողոսյան հիմնադրամ»-ը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցին

Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները, «Պողոսյան հիմնադրամ»-ը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։

Comment here